ՀՀ կառավարությունը խոցելի խավերի միասնական շտեմարան կձևավորի

ՀՀ կառավարություն
Նախագծի իրականացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 20 մլն 387 հազար դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է սոցիալական խոցելի խմբերի վերաբերյալ տեղեկություն հավաքել, հաշվառել խոցելի խմբերին, ձևավորել միասնական շտեմարան և տեղեկատվությունը թվային միջոցներով ներկայացնել հասարակությանը: Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
Որոշման նախագիծը կառավարությանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Թերսնված են այն մարդիկ, որոնք ոչ թե քիչ, այլ սխալ են սնվում. Գայանե Շախհաթունի
Նախագծի իրականացման համար ՀՀ վարչապետի աշխատակազմին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 20 մլն 387 հազար դրամ (ներառյալ նաև հարկեր՝ ԱԱՀ 20%)` «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով:
Հայաստանում արհեստական բանականությունն արագ կբացահայտի կեղծ նպաստառուներին