ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի բասկետբոլի կանանց Մ18 տարեկանների հավաքականը Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում հաղթել է Կոսովոյի հավաքականին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Սա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակն է։
Հայաստանի հավաքականը Կոսովոյի հավաքականին պարտության է մատնել 73։48 հաշվով։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 75:45 հաշվով հաղթել էր Մոլդովայի հավաքականին։
Հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 3-ին` մրցելով Ալբանիայի հետ: