Գորիս քաղաքը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի կարևոր կենտրոններից է. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս
Կողմերը քննարկել են Վիեն և Գորիս քույր քաղաքների համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս քաղաքը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի կարևոր կենտրոններից է։ Այս մասին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին գրել է Twitter-ում։
«Գորիս քաղաքը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի կարևոր կենտրոններից է` հայացքը հաստատակամորեն շրջած դեպի մեր երկիրը։ Քաղաքապետ պարոն Առուշ Առուշանյանի հետ քննարկել ենք Վիեն և Գորիս քույր քաղաքների համագործակցությունը և Ֆրանսիայի հետ կապերի հետագա ամրապնդման ուղիները»,–գրել է նա։
Հավելենք, որ ավելի վաղ Օլիվիե Դըկոտինյին հանդիպել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս