ԵՄ–ն ընդլայնել է պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ

Սահմանափակումները կիրառվում են Ուկրաինայում ՌԴ–ի գործողություններին Բելառուսի առնչության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԵՄ խորհուրդն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցներն ու արգելել է երկիր ռազմական ոլորտի մի շարք ապրանքների և տեխնոլոգիաների ներմուծումը։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»` հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրությանը։
Սահմանափակումները կանդրադառնան այն ապրանքների և տեխնոլոգիաների արտահանմանը, որոնք նպաստում են ռազմատեխնիկական զարգացմանը։ Բացի այդ, ԵՄ–ն լրացուցիչ արգելք է սահմանում հրազենի և զինամթերքի արտահանման նկատմամբ։ Պատժամիջոցները տարածվում են նաև օդատիեզերական արդյունաբերության տեխնոլոգիաների մատակարարումների վրա։
Եվրահանձնաժողովը նշում է, որ սահմանափակումները կիրառվում են Ուկրաինայում ՌԴ–ի գործողություններին Բելառուսի առնչության պատճառով։ ԵՄ–ն խոստանում է Բելառուսի դեմ պատժամիջոցային ռեժիմը համապատասխանեցնել հակառուսական սահմանափակումներին։
ԵՄ–ն անօդաչուների մատակարարումն արգելող նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Հավելենք, որ հուլիսին ԵՄ երկրների դեսպանները պայմանավորվել էին սահմանափակող միջոցներ ընդունել Բելառուսի նկատմամբ` երկրում ներքաղաքական իրավիճակի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային մասնակցելու պատճառով։