ԱԺ–ն 2 ամսում շուրջ 5 մլն դրամի կոնյակ և օղի է գնել. «Ժողովուրդ»

Ազգային ժողով
Խորհրդարանը միայն հունիսին շուրջ 1 մլն դրամի օղի է ձեռք բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ խորհրդարանը հունիսին և հուլիսին պատվիրակությունների ընդունման և արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար շուրջ 5 մլն դրամ է ծախսել կոնյակ և օղի գնելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Այն մեղադրանքները, որոնք Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հնչեցնում են նախկինների հասցեին, թե նրանք մսխում էին պետական բյուջեն, ճոխ ծախսեր էին անում, բնորոշ են նաև իրենց։ Այսպես` հուլիսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակներ ձեռք բերելու համար խորհրդարանը վճարել է 3 մլն 872 հազար դրամ։ Գնումը կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից, որի սեփականատեր Տիգրան Համասյանը «Պեռնո Ռիկարի» հետ կապ ունի»,– գրում է թերթը։
Նշվում է, որ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել է 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակ։
Ռուսաստանում ՀՀ նոր դեսպան կնշանակվի, թեկնածուին գտել են. «Հրապարակ»
Հունիսի 1-30-ն էլ ԱԺ–ն նույն կարիքների համար նաև օղիներ է ձեռք բերել՝ 959 հազար դրամ վճարելով «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմփանի» ՍՊԸ-ին։
Փաշինյանը դժգոհ չի լինի. քաղտեխնոլոգը վերլուծում է քննիչ հանձնաժողովում Տոնոյանի ասածները