ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Կուբանում տղամարդու Է ձերբակալել

ՌԴ ԱԴԾ
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչական գործողության նախապատրաստվելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Անվտանգության դաշնային ծառայության վարչության աշխատակիցները ձերբակալել են տղամարդու, որը կասկածվում է ՌԴ Արմավիր քաղաքում իրավապահ կառույցների շենքերից մեկում պայթյուն նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մարզային գերատեսչությունը։
Ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողության նախապատրաստվելու հոդվածով։
Նշվում է, որ կասկածյալը ծրագրել էր շենքում պայթեցնել ինքնաշեն պայթուցիկ սարք, որը նա պահում էր իր տանը։