Լեհաստանն ուշադիր հետևում է Բալթիկ ծովում ՌԴ ռազմածովային ուժերի զորավարժություններին

Նավը Բալթիկ ծովում. Արխիվային լուսանկար
Բոլոր գործողություններն իրականացվում են ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համակարգմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը ուշադիր հետևում է Բալթիկ ծովում Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժություններին։ Այս մասին հայտարարել `Լեհաստանի ՊՆ–ն, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք մշտապես և ուշադիր հետևում ենք Բալթիկ ծովում տիրող իրավիճակին՝ օգտագործելով բոլոր հասանելի միջոցները։ Լեհաստանի զինված ուժերը համագործակցում են ՆԱՏՕ-ի գործընկերների հետ», - նշված Է նյութում։
Նշվում է, որ բոլոր գործողություններն իրականացվում են ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համակարգմամբ։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Բալթիկ ծովում մեկնարկել են «Օվկիանոսային վահան-2023» զորավարժությունները։ Մասնակցում են Ռուսաստանի ռազմածովային ուժերի ավելի քան 30 ռազմանավեր և մոտորանավակներ, ինչպես նաև 30 թռչող սարքեր և մոտ 6 հազար զինծառայողներ։
Զորավարժությունների նպատակն է ստուգել ռազմածովային ուժերի պատրաստվածությունը՝ օպերատիվ կարևոր շրջանում Ռուսաստանի Դաշնության ազգային շահերը պաշտպանելու համար, ինչպես նաև զորքերի կառավարման տարբեր մակարդակների շտաբների աշխատանքի ներդաշնակությունը։