ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Կոկորդիլոսը կերել է Կոստա Ռիկայի «Դեպորտիվո Ռիո Կանյաս» սիրողական ակումբի ֆուտբոլիստ Խեսուս Ալբերտո Լոպես Օրտիսին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «The Sun»-ին:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին։ Կոկորդիլոսը մարզիկի վրա է հարձակվել, երբ նա լողալիս է եղել Գուանակաստե նահանգի Կանյաս գետում։ Կենդանուն ավելի ուշ սպանել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
«Դեպորտիվո Ռիո Կանյաս» ակումբը սոցցանցում հայտնել է, որ ֆուտբոլիստի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր։
«Այսօր շատ ծանր օր է բոլորիս համար։ Մենք կհիշենք քեզ որպես մարզիչ, ֆուտբոլիստ, ինչպես նաև որպես հայր։ Դու միշտ կապրես մեր սրտերում», - ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Լոպես Օրտիսը 29 տարեկան էր, երկու երեխաների հայր։