CNN–ի փոխանցմամբ` փորձագետները դա բացառիկ գտածո են անվանում։
Արդեն երկու տարի է` հնագետները պեղումներ են իրականացնում Հռոմում Պալացցո դելլա Ռովերեի մերձակայքում, և վերջապես հայտնաբերել են թատրոնը, որը հիշատակվել է մի քանի հին տեքստերում։ Գիտնականները կարծում են, որ այդ շինությունն է Հռոմի 5–րդ կայսր Ներոնի թատրոնը,Ներոնի, որի անունը չարի, այլասերվածության և դաժանության խորհրդանիշ է դարձել։