ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ ռուսական ռազմակայանի կապի զորքերի մասնագետները ժամանակակից միջոցների կիրառմամբ համալիր վարժանքների են մասնակցել Ալագյազ ու Կամխուդ բարձրլեռնային զորավարժարաններում, ինչպես նաև զորամիավորման կայազորների զինվորական ավաններում: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները կատարել են կապի միջոցների տեղակայման, շտաբների կարգավորման ու կապի ապահովման, դաշտային պայմաններում կարճալիք և գերկարճալիք ռադիոկայանների վրա կապի ապահովման ու տեսակոնֆերանսի կառավարման կետերի ապահովման նորմատիվները», - նշված է հաղորդագրության մեջ:
Կապավորները նաև տեղեկություններ են փոխանցել հրամանատարական կետերի և միավորման շտաբի միջև «բարձր միջամտության պայմաններում»: Նրանք ստեղծել են արբանյակային ռադիոկապի միասնական ցանց, որը գործում է հիմնական ուժերից զատ՝ շարժական կայանների օգնությամբ։