ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հուլիսին ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել որոշ վտանգավոր սննդամթերքեր։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։
«Արգելված մթերքներում ՍԱՏՄ–ն հայտնաբերել է ախտածին մանրէներ»,–նշվում է հաղորդագրությունում։
Տեսչական մարմինը ներկայացրել է` մասնավորապես որ երկրներից ներկրված մթերքների մասին է խոսքը։
Հնդկաստանից ներմուծվող 51480 կգ գոմեշի մսի մեջ հայտնաբերվել են ախտածին մանրէներ, այդ թվում`սալմոնելա, իսկ Դանիայից ներմուծվող 26744 և Ուկրաինայից ներմուծվող 6565 կգ թռչնամսում` լիստերիա (Listeria monocytogenes) և սալմոնելա։
Բացի այդ, Բրազիլիայից ներկրվող խոզի մսի 36580 կգ–ում հայտնաբերվել է սալմոնելա, իսկ 25492,43 կգ-ում` լիստերիա (Listeria monocytogenes)։