Հայ ըմբիշները արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Ստամբուլի պատանեկան ԱԱ-ում

Ըմբշամարտ. Արխիվային լուսանկար
Արթուր Բրոյանը եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին, իսկ Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթել Է վրացի մարզիկին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ստամբուլում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Արթուր Բրոյանը եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին, որը հանդես է գալիս ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի դրոշի ներքո, իսկ Յուրիկ Մխիթարյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ 9:0 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցչին:
Նշենք, որ Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականում իրենց ուժերն են չափում Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Էդգար Պետրոսյանը (48 կգ), Արթուր Բրոյանը (51 կգ), Յուրի Կարապետյանը (55 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Պետրոս Աշկարյանը (65 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ):
Իսկ ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն Գոռ Բունիաթյանը (45 կգ), Միհրան Սլոյանը (48 կգ), Սաշա Պետրոսյանը (51 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ), Արեն Հայրապետյանը (60 կգ), Վլադիմիր Ազարյանը (65 կգ), Նարեկ Նիկողոսյանը (71 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ), Վարուժան Հովհաննիսյանը (92 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ):
Ջուլիետա Ավանեսյանը դարձել է ծանրամարտի պատանեկան ԵԱ բրոնզե մեդալակիր