ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Բուխարեստում ընթացող Մ23 Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում 102 կգ քաշային պայքարում ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Գարիկ Կարապետյանը դարձել է մրցաշարի հաղթող և սահմանել է աշխարհի ռեկորդ։
Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել է 181կգ ծանրաձող՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 205 կգ ծանրաձողը՝ կրկին նվաճելով փոքր ոսկին։ Երկամարտում Կարապետյանը գրանցել է 386 կգ արդյունք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, իսկ 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը և 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Երիտասարդական ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել են Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ, Կարեն Մարգարյանը (81 կգ), Էմմա Պողոսյանը Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ) ևս դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Բուխարեստում: