Արմեն Գրիգորյանը ԼՂ ճգնաժամը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ

Արմեն Գրիգորյանն ընդունել Լուիզ Բոնոյին
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին և քննարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
«Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները` ընդգծելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։