ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարկաբեկում է ԱՄՆ–ին՝ քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այդպես է նա մեկնաբանել Մոսկվայի և Մերձմոսկվայի ենթակառուցվածքների վրա անօդաչուներով հարձակվելու փորձը։
Նրա խոսքով` Զելենսկին շանտաժի է ենթարկում Սպիտակ տանը, ավելի շատ օգնություն ստանալու համար։
«Ինչու է դա պետք Զելենսկո՞ւն։ Նախ, էությունն է այդպիսին, փտած, մթությանը ծառայող։ Երկրորդը` Սպիտակ տան շանտաժից ավելի շատ «օգնություն» է ակնկալում», – պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։