Թուրքական Շիլե հանգստավայրի բոլոր լողափերը փակ են ականների պատճառով

Փորձագետները պետք է պարզեն` ինչպես է զինամթերքը հայտնվել լողափի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ստամբուլից հյուսիս–արևելք գտնվող սևծովյան Շիլե հանգստավայրի բոլոր լողափերը այսօր փակ են` 28 ականների հայտնաբերումից հետո տարածքը շարունակում է զննվել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Շիլեի ոստիկանության աղբյուրը։
Հուլիսի 31-ինՍտամբուլի մերձակայքում գտնվող սևծովյան Շիլե նավահանգստում առնվազն 28 չպայթած ականի հայտնաբերումից հետո իշխանությունները փակել են Սոֆուլար լողափը։
«Այս պահին փակ են Շիլեի բոլոր լողափերը։ Բացման օրը դեռ հայտնի չէ։ Մասնագետները շարունակում են զննել տարածքը։ Ինչպես հին, այնպես էլ նոր ականներ են հայտնաբերվել», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նա չի բացառել, որ ականները կարող են 28-ից ավելի լինել։
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ ջրասուզակները կարողացել են ծովից 8 ական դուրս բերել։