Սևաստոպոլի մոտ ԱԹՍ է խոցվել. նահանգապետ

Միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրշեջները հանգցնում են կրակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի– Sputnik. ՌԴ–ի Սևաստոպոլ քաղաքի մերձակայքում անօդաչու թռչող սարք է խոցվել։ Տեղեկությունը հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:

«Կարա-Կոբայի շրջանում, նախնական տվյալներով, ԱԹՍ է խոցվել։ Գետնին պայթյուն է տեղի ունեցել, այրվել են խոտերն ու թփերը։ Հրշեջ հաշվարկներն արդեն տեղում են, սկսել են մարել կրակը»,-հայտնել է Ռազվոզժաևն իր Telegram ալիքում։

Նա հավելել է, որ դեպքի վերաբերյալ մանրամասներ կհայտնի ավելի ուշ:
Սևաստոպոլի վրա ԱԹՍ–ներով հարձակում է եղել, երկուսը խոցվել է