Պատանեկան ԱԱ․ Էդգար Պետրոսյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը բրոնզե մեդալակիրներ են

Ստամբուլում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ–ում հայ ներկայացուցիչները եզրափակիչում գոտեմարտել են գերմանացի և հույն ըմբիշների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան Մ17 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Էդգար Պետրոսյանը (48 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել։
Պետրոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթել է գերմանացի Իվան Սիբելին, Տեր-Մաթևոսյանն էլ՝ հույն Էլեֆտերիոս Պապասին։
51 կգ քաշային Արթուր Բրոյանն էլ դուրս է եկել եզրափակիչ։ Նա կիսաեզրափակիչում պարտության է մատնել Հնդկաստանի ներկայացուցիչ Մանու Յադավին։
Ըմբշամարտիկ Կնյազ Իբոյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Եվրոպայի ԵԱ չեմպիոն
Հավելենք, որ սփոփիչ գոտեմարտում Էրիկ Տեր-Մաթևոսյանը պարտության էր մատնել ադրբեջանցի Էլմին Ալիևին։