ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում պայթյունից տուժածը 29 տարեկան Ռ.Յ.–ն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ տուժածը եղել է գազալցակայանի աշխատակից։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելն աշխատակիցն այրվածքներով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարար ծառայությունից նաև հայտնում են, որ տուժածը տեղափոխվել է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին` ժամը 14։40-ի սահմաններում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։23-ին, մարվել 15։27-ին։ Այրվել են պոմպակայանի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ) և մալուխներ (մոտ 20 գմ)։