ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Կոլամբուս Կրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ Ֆաթեհ» ակումբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Տրանսֆերի գումարի վերաբերյալ տեղեկություն չկա։
Նշենք, որ Լուկաս Սելարայանը 97 հանդիպման է մասնակցել «Կոլամբուսի» կազմում՝ դառնալով 38 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղում է 2021 թվականից։ Մասնակցել է 9 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ։