Իրանում անոմալ շոգի պատճառով երկու օր ոչ աշխատանքային կլինի

Թեհրան
Իրանի առողջապահության նախարարը նախազգուշացրել էր քաղաքացիներին սպասվող անոմալ շոգի և դրա հետևանքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Իրանի կառավարությունը անոմալ շոգի պատճառով երկու օր ոչ աշխատանքային է հայտարարել: Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։ Կանխատեսվում է, որ ջերմաստիճանը կհասնի Ցելսիուսի սանդղակով 40 աստիճանի:
«Քաղաքացիների առողջությունը պահպանելու նպատակով նախարարների կաբինետը համաձայնություն է տվել Առողջապահության նախարարության առաջարկին՝ օգոստոսի 2-ը և 3-ը հանրապետությունում ոչ աշխատանքային օրեր հայտարարելու մասին»,- հայտնում է գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարար Բրահիմ Էյնոլահին նախազգուշացրել էր քաղաքացիներին սպասվող անոմալ շոգի և դրա հետևանքների մասին։