Հայ-թուրքական սահմանը հատելիս Սիրիայի քաղաքացի է ձերբակալվել

ԱԱԾ-ն նշել է, որ սահմանախախտը փորձել է Թուրքիայից Հայաստան անցնել Մարգարա գյուղի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Սիրիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։
«Հուլիսի 20-ին ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության «Մարգարա» սահմանապահ ուղեկալի հատվածում Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական պետական սահմանը», - պատասխանել է ԱԱԾ-ն։
Դեպքի առնչությամբ ՀՀ ԱԱԾ ՔԳՎ կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր․Օր․ 469-րդ հոդվածի առաջին մասին հատկանիշներով։
Մեր տեղեկություններով՝ սահմանախախտը Թուրքիայից Հայաստան անցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից։