Երևանում մեկնարկել է 600 սփյուռքահայ երիտասարդի մասնակցությամբ երիտասարդական համաժողովը

Երևանում մեկնարկել է 600 սփյուռքահայ երիտասարդի մասնակցությամբ երիտասարդական համաժողովը
Համաժողվը կրում է «Երիտասարդների կողմից` երիտասարդների համար» կարգախոսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Մեկնարկել է առաջին Ազգային երիտասարդական համաժողովը, որին մասնակցում է 50-ից ավելի երկրից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որն էլ կազմակերպել է համաժողովը։
Նշվում է, որ համաժողովին ներգրավված է նաև 100 բանախոս 15-ից ավելի երկրից:
«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո 3 օր մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնակցել Հայաստանի զարգացման գործընթացին, կապեր հաստատել միմյանց հետ։
Երևանում մեկնարկել է 600 սփյուռքահայ երիտասարդի մասնակցությամբ երիտասարդական համաժողովը
«Համաժողովը պետականակենտրոն մտածողությամբ այն հայ երիտասարդների համար է, որոնք կապված են իրենց հայրենիքին, մշակույթին, արմատներին և նվիրված հայկական շահերի պաշտպանությանը և Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Համաժողովին մասնակցում են երիտասարդներ, որոնք պատրաստակամ են պետականաշինության բոլոր գործընթացներում համագործակցել և ի նպաստ հայրենիքի ներդնել համաերիտասարդական-համահայկական ներուժը»,- նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Երիտասարդներին տեսաուղերձով ողջունել են հայազգի հանրահայտ երգիչներ Սերժ Թանկյանը և Ռոզա Լինը, ինչպես նաև աշխարհահռչակ թենիսիստ Կարեն Խաչանովը:
Համաժողովին արծարծվելու են երիտասարդության դերին, հայկական շահերի պաշտպանությանը և ազգային անվտանգությանը, Հայաստան-սփյուռք հարաբերություններին առնչող հարցեր։ Քննարկվելու են նաև ինքնությանը, գիտության և կրթության զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին, հայրենիքում առկա հնարավորություներին, հայրենադարձությանը և այլ ոլորտներին վերաբերյալ թեմաներ։
1 / 2

Երևանում մեկնարկել է 600 սփյուռքահայ երիտասարդի մասնակցությամբ երիտասարդական համաժողովը

2 / 2

Երևանում մեկնարկել է 600 սփյուռքահայ երիտասարդի մասնակցությամբ երիտասարդական համաժողովը