Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ սահմանապահ ծառայությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացու

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունից հաղորդում է, իբր տղամարդը խախտել է պետական սահմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը։
«Օգոստոսի 1-ին Ադրբեջանի սահմանային ծառայությունը ձերբակալել է 1962 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին, որը խախտել է պետական սահմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանական ԶԼՄ–ների տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Լաչինի շրջանում (Աղավնո գյուղի մոտակայքում,– խմբ.)։ Նախաքննություն է անցկացվում։
Հայկական կողմն այս դեպքը դեռ չի մեկնաբանել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը