Վենետիկը պետք է ներառել սպառնալիքի տակ գտնվող մշակութային ժառանգության ցանկում. ՅՈւՆԵՍԿՕ

Վենետիկ
Ըստ կազմակերպության` շինարարության շարունակությունը, կլիմայական փոփոխությունները և զանգվածային զբոսաշրջությունն անդառնալի փոփոխությունների պատճառ են դարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՅՈւՆԵՍԿՕ-ն կոչ է արել Վենետիկը ներառել մշակութային ժառանգության ցանկում զանգվածային զբոսաշրջության ֆոնին քաղաքային օբյեկտների ոչնչացման դեմ պայքարի անբավարար միջոցների պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կառուցապատման շարունակությունը, կլիմայական փոփոխությունները և զանգվածային զբոսաշրջությունը սպառնում են քաղաքին և համաշխարհային բացառիկ արժեք ներկայացնող քաղաքի անդառնալի փոփոխությունների պատճառ են հանդիսանում», - ասված է կազմակերպության հաղորդագրությունում։

ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնարարականը պետք է հաստատվի սեպտեմբերին Էր Ռիադում համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում:
Այս պահի դրությամբ աշխարհում 55 օբյեկտ է վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության ցանկում։
ՅՈւՆԵՍԿՕ-ի` համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիան ուժի մեջ է մտել 1975 թվականին: Այս փաստաթղթի հիման վրա սկսվել է մշակութային և բնական ժառանգության օբյեկտների պահպանման և հանրահռչակման միջազգային պրակտիկան։
ՌԴ քաղաքացիները Բաթում են հասել նավով, ինչից հետո ակցիաներ են սկսվել. Թբիլիսիի արձագանքը