ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սուրեն Գրիգորյանը ոսկե մեդալ նվաճեց։
89 կգ քաշայինների պայքարում նա պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց երկամարտի 341 կգ արդյունքով (150+191):
Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 150 կգ և արժանացավ փոքր արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում նա փոքր ոսկի նվաճեց 191 կգ արդյունքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, իսկ 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը և 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Երիտասարդական ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել են Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Կարեն Մարգարյանը (81 կգ):: Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ) ևս դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Բուխարեստում: