ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Այսօր Ստոկհոլմում Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ ակցիա է անցկացվել, որի ընթացքում կրկին Ղուրան են այրել։ Ակցիան կազմակերպել են Իրաքից գաղթած Սալվան Մոմիկան և Սալվան Նաջեմը։ Տեղեկությունը հայտնում է «Aftonbladet» թերթը:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նաջեմը հուլիսի 31–ին է հայտարարել նոր ցույցի անցկացման մասին: Ստոկհոլմի ոստիկանությունը ցույցն անցկացնելու թույլտվություն է տվել։
Ինչպես նշում է թերթը, ակցիայի մասնակիցները ոտքով շպրտել են գիրքը, ապա այրել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսլամական համագործակցության կազմակերպության երկրները հուլիսի 31-ին արտգործնախարարների մակարդակով արտակարգ նիստ կանցկացնեն Շվեդիայում և Դանիայում Ղուրանի այրման հետ կապված բազմաթիվ ակցիաների հարցով։