ՌԴ–ն վավերացրել է ԵԱՏՄ–ում բուժպարագաների շրջանառության մասին փաստաթղթի փոփոխությունները

Պատվաստում. արխիվային լուսանկար
ԵԱՏՄ-ում բժշկական պարագաների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել էր փետրվարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում բժշկական ապրանքների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
ՌԴ-ն կողմ է ԵԱՏՄ-ի և Աֆրիկյան միության միջև համագործակցության հաստատմանը. Պուտին
Արձանագրությամբ նախատեսվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով բժշկական արտադրանքի փորձաքննության կամ գրանցման մասին դիմում ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև սահմանել, որ այդ դեպքում ապրանքի գրանցումը տեղի է ունենում պետության օրենքներով։
Նախատեսվում է նաև դրա ժամանակավոր կիրառումը ստորագրման օրվանից։ Արձանագրությունը ստորագրվել է փետրվարի 13-ին Մոսկվայում։
ՌԴ–ն ակնկալում է, որ մինչև տարեվերջ ԵԱՏՄ-ԱՄԷ պայմանավորվածություն կլինի. Օվերչուկ