ՌԴ-ն հուսով է` ՄԱԿ-ն օբյեկտիվ գնահատական կտաՈւկրաինայի ահաբեկչական գործողություններին

Ռուսաստանը դեռ հուլիսի 27-ին դիմել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում հուսով են, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը օբյեկտիվ գնահատական կտա Ուկրաինայի ահաբեկչական գործողություններին, որոնք հեռացնում են խաղաղ կարգավորման հեռանկարները։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում։

«Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի քարտուղարության ղեկավարությունը, այնուամենայնիվ, վերջապես կհիշի անկողմնակալության և անկախության սկզբունքների մասին, քաջություն կհավաքի օբյեկտիվ գնահատական տալու Կիևի խամաճիկային վարչակարգի գործողություններին, քանի որ Ուկրաինայի կողմից ահաբեկչական մեթոդների կիրառումը գործոն է, որը խորացնում է ուկրաինական հակամարտությունը, ՄԱԿ-ում դա պետք է շատ լավ հասկանան», - ասել է դիվանագետը։

Ռուսաստանը դեռ հուլիսի 27-ին դիմել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացվի` կապված Կիևի կողմից ահաբեկչական մեթոդների համակարգված կիրառման հետ։ Դմիտրի Պոլյանսկու խոսքով՝ ռուսական կողմը խնդրել է, որ որպես համազեկուցող հանդես գա հայտնի ակտիվիստ, Էստոնիայում «Անմահ գնդի» համակարգող Սերգեյ Չաուլինին: Նա Սանկտ Պետերբուրգի սրճարանում է եղել այն պահին, երբ այնտեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է բլոգեր և ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին: Պայթյունի ժամանակ Չաուլինը վնասվածք է ստացել։
Պարզվել է` ով է Թաթարսկու սպանության հանցակիցը․ նա ՌԴ-ից Թուրքիա է հեռացել Հայաստանով