Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Նախորդ անգամ թունելը հոսանքազրկվել էր ապրիլի 14-ին` 6 ժամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Լոռու մարզում գտնվող Պուշկինի թունելը հուլիսի 31-ի ժամը 09։30-ի դրությամբ հոսանքազրկվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Պատճառը էլեկտրականության մատակարարման համակարգի խափանումն է։
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ թունելը հոսանքազրկվել էր այս տարվա ապրիլի 14-ին` ժամը 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակ իրականացվել էին էլեկտրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներին։