ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի ֆուտբոլի զարգացման հարցերով տեղակալ: Տեղեկությունը հայտնում է երևանյան ակումբը։
«2021 թվականի ապրիլից նա զբաղեցրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը։ 2022 թվականի գարնանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանում բացվեց լեգենդար ֆուտբոլիստին նվիրված անկյուն», - ասված է հաղորդագրությունում:
Էդուարդ Մարկարովը «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներից է, որի կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ էլ` գավաթակիր: