Իրանում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

Իրանում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ինքնաթիռի թռիչքի ժամանակ շարժիչը խափանվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզ նահանգում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է IRNA-ն։
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել Քերեջ քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող երկու մարդ տեղում մահացել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Գործակալության տվյալներով` ինքնաթիռի թռիչքի ժամանակ շարժիչը խափանվել է։
Դեպքի վայր է ուղարկվել հատուկ խումբ՝ մանրամասները ճշտելու համար։