ՀՀ ԱԽ քարտուղարը Անդրեա Վիկտորինի հետ զրուցել է ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին
Անդրեա Վիկտորինին ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ փոխգործակցությունը շարունակվելու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Եվրամիության ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ:
ԱԽ քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում ՀՀ–ԵՄ փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:
Հիշեցնենք, որ գերմանացի դիվանագետ Անդրեա Վիկտորինը Հայաստանում Եվրամիության դեսպան էր նշանակվել 2019 թ.։