Հայաստանի խոշոր օպերատորների մոտ ինտերնետ կապի ընդհատումներ են եղել. որտեղից է խափանումը

Խափանումը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտում` Հայաստանի ուղղությամբ կապի ալիքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik.Հայաստանում ինտերնետի խոշոր օպերատորներն ինտերնետի խափանում են ունեցել։ Ավելի քան 1 ժամ կապը կա՛մ դանդաղ է աշխատում, կա՛մ ընդհանրապես վերանում է։
Sputnik Արմենիայի զանգերին ի պատասխան օպերատորների զանգերի կենտրոններից հայտնում էին, որ խնդիրն իրենց հետ կապ չունի, այն ինտերնետ կապի արտաքին ուղիների հետ է առնչվում։
Մեզ հետ զրույցում Ucom ընկերության մամուլի խոսնակ Դիանա Մնացականյանը նշեց, որ Ֆրանկֆուրտի մի հատվածում (այնտեղ է գտնվում աշխարհի խոշորագույն ինտերնետի փոխանակման կենտրոններից մեկը,– խմբ.)` Հայաստանի ուղղությամբ կապի ալիքում խափանում է տեղի ունեցել։ Մոտ ապագայում խոստացել են կապը վերականգնել։
Ucom ֆիքսված կապից օգտվելիս հնարավոր են խնդիրներ. կազմակերպությունը հայտնել է պատճառը