Հայ 3 գրոսմայստեր ՖԻԴԵ–ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100–յակում են

Գաբրիել Սարգսյան
Լավագույնների 100-յակում կին շախմատիստներից Հայաստանի 4 ներկայացուցիչ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայ 3 գրոսմայստեր ընդգրկվել են շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) թարմացված վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում։ Նոր ցանկը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
Շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը (2692), Հայկ Մարտիրոսյանը (2683) և Հրանտ Մելքումյանը (2650) զբաղեցնում են համապատասխանաբար 47-րդ, 54-րդ և 94-րդ հորիզոնականները։
ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում ընդգրկվել են Հայաստանի չորս ներկայացուցիչներ: Ամենաբարձր հորիզոնականում գրոսմայստեր Էլինա Դանիելյանն է (2416) 40-րդ տեղում: Լիլիթ Մկրտչյանը (2389) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, Աննա Սարգսյանը (2354) և Մարիամ Մկրտչյանը (2353)՝ համապատասխանաբար 91-րդ և 92-րդ տեղերը։
Նշենք, որ նախորդ ամիս ՖԻԴԵ-ի տղամարդկանց վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում ընդգրկված էին Հայաստանը ներկայացնող 4 գրոսմայստերներ՝ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը և Շանթ Սարգսյանը: