Թուրքիայի Կարս նահանգում ավտոբուսն ընկել է կամրջից. զոհվել է 7 մարդ, տուժել` առնվազն 22-ը

Արխիվային լուսանկար
Ավտոբուսը Քարաքուրթ գյուղի շրջանում 50 մետր բարձրությունից ընկել է ձորը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Կարս նահանգում ուղևորատար ավտոբուսն ընկել է կամրջից, զոհվել է 7 մարդ, տուժել առնվազն 22-ը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավտոբուսն ուղևորդափոխադրում Էր իրականացնում Բուրսայից Կարս և Քարաքուրթ գյուղի շրջանում 50 մետր բարձրությամբ կամրջից ընկել է ձորը:
Միջադեպի պատճառները պարզվում են։ Մեկ ծանր վիրավոր ուղևոր հոսպիտալացվել է Էրզրում։
Հիշեցնենք, որ այսօր ևս մեկ ավստոբուս էր վթարի ենթարկվել Թուրքիայում։ Ղազախստանից զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թուրքիայի Ալանիա հանգստավայրում։ Վիրավորվել է 12 մարդ, զոհվել է 2-ը։