Թալիբները երաժշտական գործիքներ են այրել աֆղանական Հերաթում

Իսլամական կողմնորոշման, բարու պարտադրման և դատապարտելի բաների արգելման նախարարության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ երաժշտական գործիքների վաճառքն ու օգտագործումը արգելվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Իսլամական կողմնորոշման, բարու պարտադրման և դատապարտելիի արգելման նախարարության տեղական ստորաբաժանումը Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում երաժշտական գործիքներ է այրել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրազեկ աղբյուրները:
«Իսլամական կողմնորոշման, բարու պարտադրման և դատապարտելիի արգելման նախարարության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ կրոնն արգելում է երաժշտական գործիքների վաճառքն ու օգտագործումը»,-հայտարարել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրներից մեկը:
Նա ավելացրել է, որ երաժշտական գործիքներ վաճառողներին իրավական հետևանքներ են սպասվում։
Հուլիսին Ariana News հեռուստաալիքը հաղորդել էր, որ թալիբները (շարժումը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է ահաբեկչական գործունեության համար- խմբ.) ոչնչացրել են Աֆղանստանում մի քանի ամսում հավաքված երաժշտական գործիքները՝ պնդելով, որ դրանք «քանդում են հասարակությունը»: Նշվում էր, որ նախարարությունում հայտարարել են, որ երաժշտական գործիքները «երիտասարդներին սխալ ուղով են տանում»:
Ավելի վաղ թալիբներն արգելել էին երաժշտություն միացնել մեքենաներում և առանց հիջաբի կանանց տեղափոխել: Նրանք նաև արգելել են երաժշտական կոմպոզիցիաները և կանանց ձայները Քանդահար նահանգի հեռուստատեսությունում և ռադիոկայաններում, իսկ տղամարդկանց համար որպես պետական ծառայության ընդունվելու պարտադիր պայման է սահմանվել մորուք կրելը։
Սասեքսի դուքս Հարրին պնդում է, որ սպանել է «Թալիբան» ահաբեկչական շարժման 25 մասնակցի
2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտվել է։ Աֆղանստանի այն ժամանակվա նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը։ Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը․ այն գլխավորեց Մոհամմադ Հասան Ախունդը, որը «Թալիբանի» առաջին կառավարման ժամանակ արտգործնախարարի պաշտոնն էր զբաղեցրել ու 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ: