ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի դուբլը Մոսկվայի «Լոկոմոտիվին» օգնել է ջախջախել Վորոնեժի «Ֆակելին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղում:
Վորոնեժում կայացած հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով հօգուտ հյուրերի: «Լոկոմոտիվի» կազմում աչքի են ընկել Արտյոմ Ձյուբան (12-րդ րոպե), Նաիր Տիկնիզյանը (60, 89) և Սերգեյ Պինյաևը (67): «Ֆակելում» գոլի հեղինակ է դարձել Եվգենի Մարկովը(33): Տիկնիզյանը գոլի հեղինակ է դարձել թիմի 5-րդ խաղում անընդմեջ՝ նախորդ մրցաշրջանը ներառյալ։