Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստուհին դարձել է առաջին կինը, որ հիջաբով է խաղացել ԱԱ–ում

Նուհայլա Բենզինա
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) 2014 թվականին հանել է հիջաբ կրելու արգելքը, որը սահմանվել էր 2007 թվականին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստուհի Նուհայլա Բենզինան դարձել է առաջին կինը, որ հիջաբով է խաղացել աշխարհի առաջնության խաղում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Athletic–ը:
Նուհայլա Բենզինա
Մարոկկոյի հավաքականն այսօր հաղթել է Հարավային Կորեայի թիմին (1:0) աշխարհի առաջնության` Ավստրալիայում և Նոր Զելանդիայումանցկացվող խմբային փուլի խաղում։ Գերմանուհիների դեմ առաջին խաղում (0:6) պահեստայինների թվում մնացած Բենզինան խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում՝ գլուխը ծածկած։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) 2014 թվականին հանել է հիջաբ կրելու արգելքը, որը սահմանվել էր 2007 թվականին:
1 / 3

Նուհայլա Բենզինա

2 / 3

Նուհայլա Բենզինա

3 / 3

Նուհայլա Բենզինա