ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվեց 2 ամսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մինչ այդ տեղեկացրել էինք, որ երկամսյա կալանք է սահմանվել նաև նրա որդու՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը` Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։