Հսկայական բարդին կոտրվել ու փակել է Երևանի Մյասնիկյան պողոտան

Հսկայական բարդին կոտրվել ու փակել է Երևանի Մյասնիկյան պողոտան
Պարեկները ավտոմեքենաներին ուղղորդում են շրջանցել պողոտան այլ ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Մյասնիկյան պողոտայում հսկայական բարդին կոտրվել և տապալվել է, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Պարեկները ավտոմեքենաներին ուղղորդում են շրջանցել պողոտան այլ ճանապարհով։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ տուժածներ չկան, սակայն 1 ավտոմեքենա վնասվել է:

Այս պահին փրկարարները սպասում են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները ժամանեն, որ հոսանքազրկում կատարեն, որպեսզի կարողանան ծառը մասնատել: