Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում
Եզրափակիչներում հանդես կգան ևս 7 հայ մարզիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնության եզրափակիչներում Հայաստանի 9 ներկայացուցիչներից ռինգ դուրս եկան 48 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը և 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Երկուսն էլ հաղթանակ տարան և նվաճեցին ոսկե մեդալ։
Եզրափակիչներում հանդես կգան նաև 52 կգ քաշային Արեն Խառատյանը, 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։