ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Բռնցքամարտիկներ Արեն Խառատյանը (52 կգ) ու Սպարտակ Նահապետյանը (57 կգ) դարձել են պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել 48 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը և 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։