Զապորոժիեի ԱԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի սարքավորումները նորմալ վիճակում են. ՄԱԳԱՏԷ

Զապորոժիեի ԱԷԿ
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է պահանջել, որ թույլ տան մուտք գործել ռեակտորների տանիքներ և Զապորոժիեի ԱԷԿ-ի տուրբինային սրահ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հուլիսի 28-ին այցելել են Զապորոժիեի ԱԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ, զննել սարքավորումները և արձանագրել, որ այն գտնվում է նորմալ վիճակում: Զննման ընթացքում ականներ կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՄԱԳԱՏԷ-ն։
Գործակալությունից նշում են նաև, որ ստուգման ընթացքում որևէ սահմանափակում չի եղել։
Միաժամանակ նշվում է, որ հուլիսի 27-ին հարթակի ստուգման ժամանակ խումբը հաստատել է, որ հուլիսի 23-ին հայտնաբերված ականները դեռ տեղում են: ՄԱԳԱՏԷ-ն նաև շարունակում է պահանջել մուտք գործելու հնարավորություն տալ ռեակտորների տանիքներ ու ԱԷԿ-ի տուրբինային սրահ։
Կիևի կողմից դիվերսիայի սպառնալիք կա. Պեսկովը՝ Զապորոժիեի ԱԷԿ–ում տիրող իրավիճակի մասին
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները բուֆերային գոտում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի պարագծի ներքին և արտաքին պատնեշների միջև, հայտնաբերել են ուղղորդված գործողության հակահետեւակային ականներ, որոնք նույնիսկ պայթեցման դեպքում չպետք է սպառնալիք հանդիսանան կայանի անվտանգության եւ միջուկային անվտանգության համակարգի համար:
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Գրոսին հուսով է, որ մինչև տարեվերջ անվտանգության գոտի կստեղծվի Զապորոժիե ԱԷԿ-ի շուրջ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։