ՀՀ կառավարությունը վստահեցնում է` Snoop Dogg-ի համերգի համար 23 միլիոն դոլար չի հատկացրել

Snoop Dogg
ՀՀ կառավարությունը խոստանում է մանրամասներ հայտնել առաջիկայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հերքում է լուրերը, թե աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ի համերգի համար 23 միլիոն դոլար է հատկացրել։
Նշենք, որ ավելի վաղ նման լուրեր էին տարածվել համացանցում։
«Snoop Dogg-ի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ»,– տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության և այլ արդյունքների վերաբերյալ, կներկայացվեն հանրությանը:
Հիշեցնենք` Snoop Dogg–ը Երևանում համերգ կտա սեպտեմբերի 23-ին։