Հայաստանի հավաքականի հարձակվողն առաջին գոլն է խփել գերմանական Բունդեսլիգայի ակումբում

Հրանտ-Լեոն Ռանոս
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել «Բորուսիայի» մեկնարկային կազմում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում:
«Բորուսիան» ստուգողական խաղում հաղթել է «Մյունխեն-1860»- ին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և աչքի ընկել հանդիպման 5-րդ րոպեին: Երկրորդ գնդակը հակառակորդի դարպաս է ուղարկել ճապոնացի հարձակվող Շիո Ֆուկուդան: «Բորուսիան» հաղթել է նվազագույն հաշվով՝ 2:1:
Հայաստանի հավաքականի խաղացողները, որոնք այլ երկրներում են ծնվել
Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց մարտի 28-ին Կիպրոսի հետ ընկերական խաղում և դարձավ երկու գոլի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Ռանոսը ևս երկու գոլ խփեց Ուելսի հետ պաշտոնական խաղում, որում հայ ֆուտբոլիստները հաղթեցին 4:2 հաշվով: