Ձերբակալվել է Կոլումբիայի նախագահի որդին

Կոլումբիա
Ձերբակալվել է նաև Կոլումբիայի առաջնորդի որդու նախկին կինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ակտիվների լվացման կասկածանքով ձերբակալվել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի որդին՝ Նիկոլաս Պետրոն։ Տեղեկությունը հայտնում է Կոլումբիայի դատախազությունը։
«Հուլիսի 29-ին` առավոտյան ժամը 6-ին, դատարանի կարգադրության համաձայն` ձերբակալվել է Նիկոլաս Ֆերնանդո Պետրո Բուրգոսը, որը կասկածվում է ակտիվների լվացման և ապօրինի հարստացման մեջ», - նշված է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվել է նաև նախագահի որդու նախկին կինը։
Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը` նախկին դեսպան Արմեն Սմբատյանը