«Չեմ համբերում». աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg–ը գալիս է Հայաստան

Snoop Dogg–ը հատուկ շոու է խոստանում Երևանում։
Sputnik
Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg–ը սեպտեմբերի 23-ին համերգ կտա Երևանում։ Նա տեսանյութ է հրապարակել «Ինստագրամում»։
«Հայաստա՛ն, սեպտեմբերի 23-ին ես հատուկ շոուի շրջանակում լինելու եմ Երևանի Հրազդան մարզադաշտում։ Լուրեր են պտտվում հայ ժողովրդի հյուրընկալության մասին և ես չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ հետ։ Ես գալիս եմ»,– ասում է ռեփերը։
Հիշեցնենք, որ Snoop Dogg–ը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 20-ին Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում։
Նա ճանաչում է ձեռք բերել 1992 թվականին, երբ առաջին անգամ մենահամերգ է տվել։ Այդ ժամանակից ի վեր ռեփերը 23 մլն ալբոմ է վաճառել ԱՄՆ–ում, իսկ ամբողջ աշխարհում` 35 մլն։ Նա ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` American Music Awards, «Էմմի Փրայմթայմ» և 17 «Գրեմմի»։
«Ասում էին` հաղթանակը Հայաստանին չեն տա». Մաշա Մնջոյանը` «Սլովյանսկի բազարի» մասին