ԱՄՆ-ն կշարունակի ՌԴ-ի հետ շփումները. Պենտագոնի ղեկավարը` Սիրիայի մասին

Լլոյդ Օսթին
Ավելի վաղ Սիրիայի Ռաքա նահանգում ԱՄՆ-ի գլխավորած «կոալիցիայի» MQ-9 անօդաչու թռչող սարքը մոտեցել էր Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի օդային տարածքում գործողությունների հարցով։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ավստրալիայում AUSMIN ամենամյա բանակցություններից հետո։
«Մենք կշարունակենք համագործակցել՝ օգտագործելով գործող խողովակները, որպեսզի հայտնենք մեր մտահոգությունները։ Մենք նաև կշարունակենք համապատասխանաբար համագործակցել բարձրագույն ղեկավարության հետ: Բայց կրկնեմ՝ մենք կշարունակենք օդային տարածքում գործողություններ իրականացնել այնպես, ինչպես միշտ, և կպաշտպանենք մեր շահերն այնպես, ինչպես թույլ են տալիս մեր հնարավորությունները»,- ասել է նա։
Պենտագոնը Ուկրաինային ևս 400 մլն դոլարի ռազմական օգնություն է հատկացնում
Ավելի վաղ արաբական հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովը հայտնել էր, որ Սիրիայի Ռաքա նահանգում ԱՄՆ-ի գլխավորած «կոալիցիայի» MQ-9 անօդաչու սարքը վտանգավոր կերպով մոտեցել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռին:
ԱՄՆ–ն չի խրախուսում ՌԴ-ի տարածքին հարվածելը. Սպիտակ տուն