Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը կրակ է բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
Ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր են կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` հուլիսի 17-ին՝ ժամը 00:05 -01:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։